Թեսթ 13

Ակսել Բակունց

Մթնաձոր


Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փ□ած կաղիններ ժողովում: 
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, եր□ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: 
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում: 
Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում: 
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի: 
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով ար□ին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին: 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո’ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    փտած, երբ, փախչում, արջին։
  • Տեքստում ընդգծված նախադասության մեջ պար են խաղում, բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով:

պարում են

  • Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հականիշները.  

ա/լույս-խավար

բ/թաց-չոր

գ/ջահել-ծերունի
դ/կենդանի-սատկած

  • Կազմի՛ր երկու նախադասություն՝ անտառ բառը օգտագործելով ուղիղ և փոխաբերական իմաստներով:

Ես գնացել եմ անտառ։

Եղջերուն շրջում էր անտառը գլխին։

  • Ո՞րն է ագռավի ձայն դարձվածքի ճիշտ իմաստը.

ա/գեղեցիկ ձայն
 բ/բարձր ձայն

գ/ուժեղ, խլացնող ձայն

դ/կոշտ, կոպիտ ձայն



  • Ի՞նչ էին  անում ընդգծված նախադասության մեջ.
    ա/գայլերը-Գայլերը ոռնում են։
    բ/վարազները- Վարազները ժանիքով վարում են սև հողը, աշնան փտած կաղիններ ժողովում։
    գ/ծառերը- Ծառերն ընկնում են ու փտում։
    դ/արջերը- Արջերը պար են խաղում։
  • Տեքստում ընդգծված բառերից ստացի՛ր բայեր:

Երկյուղել, երկարել, հարվածել։

  • Տեքստից դուրս գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ շաղկապ լինի:

Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը․․․

  • Տեքսում ընդգծված նախադասություններից դուրս գրիր երկու ստորոգյալ:

Ծլում է, ընկնում են։

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Պոզեր ունի այծ ճէ,
    Թևեր ունի, թռչուն չէ:
       մեղու                              
  • Տեքստը բաժանիր երկու մասի և վերնագրի՛ր:

  1. Ինչպիսի՞ աշխարհ էր Մթնաձորը:
    ա/մուգ-կանաչ
    բ/արահետներով ու բացատներով հարուստ
    գ/կուսական ու վայրի
    դ/քարածուխի  հսկա շերտերով հարուստ

  1. Ինչո՞ւ էր  արջը վախենում վարազից:

Վարազը իր սուր ժանիքներով կարող է սպանել արջին։

  1. Նկարագրի՛ր վարազներին

Վարազները սուր երկար ժանիքներ ունեն, որով փորում են հողը ու փտած կաղինները հավաքում։ Երբ արջը սպանում է ինչ-որ թույլ վարազի, մյուսները ժանիքները սրած փորձում են հարձակվել արջի վրա, կատաղի ձիերի պես վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին, ուր վախից բարձրացել է արջը։

Իմ հոբբին

Բարև, Ես  Արևիկ  Թադևոսյանն եմ,  ես 10 տարեկան եմ, սովորում եմ Մխիթար  Սեբաստացիի Արևմտյան դպրոցի 4.1 դասարանում։  Ես զբաղվում  եմ գեհասահքով և շախմատով։  Շախմատից ես 3-րդ  կարգ ունեմ։  Իմ հոբբին շախմատ խաղալն և վազքն է։